Զահիդ Օրուջ. Ցանկության դեպքում Ռուսաստանը կկարողանա նպաստել Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի կնքմանը![]() 14 ապրիլի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Զահիդ Օրուջը գտնում է, որ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ: «Ռուսաստանի ակտիվությունը կարող է հանգեցնել Ղարաբաղի վերաբերյալ այսպես կոչված «Մեծ խաղաղ պայմանագրի կնքմանը»,-ասել է Օրուջը՝ մեկնաբանելով ռուսական կողմի մտադրությունը՝ նոր հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև, նախագահների մակարդակով բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու նպատակով, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Ռուսաստանը հասկանում է, որ ստատուս-կվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության հարցում հղի է հետևանքներով, մասնավորապես, մարտական գործողությունների վերսկսմամբ: Մոսկվայում գիտակցում են, որ ներկա՝ Ադրբեջանի ռազմական հզորացման պայմաններում, պատերազմի վերսկսումն անխուսափելի է: Ուստի Ռուսաստանը ցանկանում է առաջխաղացման հասնել բանակցային գործընթացում: Հակառակ դեպքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղղակի հանուն իր հեղինակության 2008թ. ի վեր չէր կազմակերպի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումները»,-ասել է միլի մեջլիսի պատգամավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |