ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում Ղարաբաղի վերաբերյալ հաշտության պայմանագրի նախագիծ մշակել![]() 14 ապրիլի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) ապրիլի 11-14-ի տարածաշրջանային այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի և Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնարար սկզբունքների վրա հիմնված համաձայնության հասնելու համար հետագա քայլերը: Նրանց կարծիքով, ժամանակն է հաշտության պայմանագրի նախագիծ մշակելու համար վճռական քայլեր անել: Ապրիլի 13-ին ԵԱՀԿ ՄԽ-ն հատեց Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը և շարժվեց Բաքու: Ինչպես և անցյալ անգամ` 2010թ. սեպտեմբերին, անցումը շփման գծով կոչված էր ցույց տալու 1994թ. հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման կարևորությունը և հասկացնելու, որ շփման գիծը չպետք է մշտական արգելք դառնա հարևան ժողովուրդների միջև կապերի համար: «Մենք հաստատում ենք նաև այն փաստը, որ համանախագահները պետք է այցելեն հակամարտության հետ կապ ունեցող ցանկացած շրջան: Համանախագահներն այցելել են նաև Օրթա Գարվենդ, որտեղ մարտի 8-ին տեղի էր ունեցել միջադեպը: Հիմնվելով մարտի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ ճակատում միջադեպերի հետաքննության համար մեխանիզմի նախագիծը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ` հետաքննության ավելի թափանցիկ և օբյեկտիվ գործընթացի ստեղծման նպատակով, որպեսզի ամրապնդեն փոխվստահությունը, նվազեցնեն թերակատարումների ռիսկը և փրկեն մարդկային կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ: Համանախագահները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից: Ապրիլի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգթոն կմեկնեն ԱՄՆ բարձրագույն պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև խաղաղ կարգավորման առաջընթացի քննարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |