Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ՆԱՏՕ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերն անիմաստ են![]() 14 ապրիլի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ՆԱՏՕ տեղափոխելու` Ադրբեջանի փորձերը ոչ մի բանի չեն հանգեցնի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորները բազմիցս փորձել են Ղարաբաղի վերաբերյալ զանազան բանաձևերի նախագծեր մտցնել ՆԱՏՕ ԽՎ: «Սակայն դա նրանց չի հաջողվել, ինչը խոսում է այն մասին, որ նրանք պարզապես իմիտացնում են «բուռն գործունեությունը»: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում հստակ հայտարարվել է. կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է Ավագյանը: Նա նկատել է նաև, որ հայկական պատվիրակությունն արդեն ստանում է մայիսի 27-ից 30-ը Վառնայում կայանալիք նստաշրջանի նյութերը, և դրանցում Ադրբեջանի բանաձևի նախագծի մասին ոչինչ չկա: «Եթե հանկարծ նման մի բան հայտնվի, ապա մենք արդեն որոշակի քայլեր կձեռնարկենք, որպեսզի թույլ չտանք դրա ընդգրկումը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանի օրակարգում: Մինչև հիմա դա մեզ հաջողվել է»,- ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստվում է այդ միջազգային կառույցի գարնանային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ առաջադրել քննարկման, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |