Հայաստանում ոռոգման ջուրն անվճար կտրամադրվի14 ապրիլի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ծրագրում է անվճար ոռոգման ջուր տրամադրել գյուղատնտեսությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության որոշման համաձայն, «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել է մինչև 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը կմատակարարվի առանց հասույթ ձևավորելու։ Բացի դրանից, 2011թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ ՓԲԸ-ներին թույլատրվել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել նույնպես առանց հասույթ ձևավորելու։ Նշվել է, որ նման միջոցառումները ձեռնարկվում են` հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին: ՋՕ ընկերություններին առաջարկվել է նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։ Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշված ծրագրերի ժամանակացույցը, ինչպես նաև գյուղացիական այն տնտեսությունների թիվը, որոնք, օգտվելով այս արտոնությունից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |