Բուդապեշտ. Հունգարիայի խորհրդարանում հակահայկական բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա երկրի իմիջի վրա![]() 14 ապրիլի 2011 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ` կապված «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրագործված զանգվածային սպանությունների» հետ: Նախագիծը ներկայացրել է խորհրդարանում երրորդ խոշոր կուսակցությունը` «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի» (Jobbik): «Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա նման բանաձևը բացասաբար կանդրադառնա Հունգարիայի միջազգային իմիջի վրա: Ճիշտ է, Jobbik կուսակցությունը բանաձևի ընդունման շանսեր քիչ ունի, բայց միայն այն, որ նման բանաձևը տեղ է գտել հունգարական խորհրդարանում, շատ վատ է»,- PanARMENIAN.Net ին հայտնել է աղբյուրը Հունգարիայի կառավարական շրջանակներից, որը ցանկացել է անհայտ մնալ: Նա հիշեցրել է նաև, որ Jobbik կուսակցությանն են պատկանում 227 մանդատներից ընդամենը 47-ը: «Ճիշտ է, դա գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է, բայց ես չեմ կարծում, որ Հունգարիան նման քայլի կդիմի և կխեղաթյուրի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է աղբուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |