Ղարաբաղում օդանավակայանի կառուցումը ԵԱՀԿ ՄԽ լիազորություններից դուրս է, հայտարարում է ՀՀԿ-ն![]() 15 ապրիլի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լիազորություններից դուրս է: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ապրիլի 14-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: «Ստեփանակերտի օդանավակայանի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լիազորություններից դուրս է, այն միևնույն է կառուցվելու է»,-հայտարարել է Սահակյանը: Ըստ նրա, ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար և այն ուղղված էր ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն առաջ մղելուն: Համանախագահները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |