ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 24 մլն դոլար էլեկտրոնային հասարակության խրախուսման համար![]() 15 ապրիլի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն ապրիլի 15-ին արտահերթ նիստում ձեռնամուխ է եղել «Նորարարական ծրագիր էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար» վարկային համաձայնության քննարկմանը, որը ստորագրվել է Հայաստանի կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև հունվարի 26-ին: Ելույթ ունենալով խորհրդարանում` Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը հաղորդել է, որ Հայաստանում էլեկտրոնային հասարակության, ինչպես նաև նորարարական ծրագրերի խրախուսման համար Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրելու է 24 մլն դոլարի վարկ, ծրագրում 6 մլն ներդնելու է Հայաստանի կառավարությունը: Դանիելյանի խոսքերով, համաձայնագիրը նախատեսում է վարկային միջոցների տրամադրում ՏՏ, հեռահաղորդակցությունների և կրթության ոլորտների զարգացման համար: Միջոցներն ուղորդվելու են նաև Հայաստանում գերաարագ ինտերնետի ապահովմանը: Վահե Դանիելյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին, ասել է, որ ԿԲ-ն ինքն է որոշելու վարկի տոկոսադրույքը: Վարկը տրամադրվում է Հայաստանին 10 տարի մարման ժամկետով արտոնյալ պայմաններով:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |