Ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին նոր համազգեստ կտրվի![]() 15 ապրիլի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին նոր համազգեստ կտրվի: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: «Համազգեստի դիզայնում առանձնահատուկ փոփոխություններ չկան, փոխվել է միայն գույնը»,- նշել է Սարգսյանը: Ընդ որում, նա հաղորդել է, որ հին համազգեստն ամբողջությամբ դուրս չի գա կիրառությունից և կկիրառվի պահպանական ծառայությունում: Սակայն, նրա խոսքով, ՀՀ ճանապարհային ոստիկանության, օպերատիվ և այլ ծառայությունների աշխատակիցների համազգեստում փոփոխություններ կներմուծվեն: «Կփոխվի նաև շարքայինների համազգեստը, որը կհարմարեցվի ծառայության պայմաններին»,- ասել է Ալիկ Սարգսյանը` ավելացնելով, որ կտարբերվեն նաև ամենօրյա և տոնական համազգեստները: Ինչպես նշել է Ոստիկանության պետը, «մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը փոխի իր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ»: Նրա խոսքով, ժողովուրդը պետք է հայ ոստիկաններին ընդունի որպես հասարակության մի մասի: Ալիկ Սարգսյանն ասել է նաև, որ ՀՀ ոստիկանությունում բոլոր բարեփոխումները կավարտվեն տարեվերջին: «Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի տարեվերջին ՀՀ ոստիկանությունը համապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին»,- նշել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |