Մեխակ Ապրեսյան. Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խնդիրներից մեկը զբոսաշրջիկների տեղաբաշխումն է

Մեխակ Ապրեսյան. Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խնդիրներից մեկը զբոսաշրջիկների տեղաբաշխումն է

PanARMENIAN.Net - Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խնդիրներից մեկը զբոսաշրջիկների տեղաբաշխումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:Ըստ նրա, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում, նրանց տեղաբաշխման խնդիր է առաջանում: Ըստ Ապրեսյանի, դա լավ նորություն է հայ գործարարների համար, քանի որ նոր հյուրանոցների պահանջարկ կա: Բացի այդ, Ապրեսյանը որպես խնդիր նշեց նաև օտար լեզուների, մասնավորապես, անգլերենի չիմացությունը հասարակության լայն շրջանակներում:

Մեխակ Ապրեսյանը նշել է նաև, որ պարսիկ զբոսաշրջիկները դժգոհություն են հայտնել այն առնչությամբ, որ թանգարաններում ու պատկերասրահներում չկան պարսկերեն լեզվով ցուցանակներ: «Ուստի, մենք կարգադրել ենք, որ թանգարաններում նրանց տեղեկատվություն տրամադրվի ցուցանմուշների մասին ֆարսիով»,-ասել է Ապրեսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---