Էմմիին ներկայացրել է եվրատեսիլյան «Boom-Boom» կատարումը Մոլդովայում![]() 15 ապրիլի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2011-ին Հայաստանի ներկայացուցիչ Էմմիին իր պրոմո արշավի շրջանակներում այցելել է Մոլդովա և հյուրընկալվել այս երկրում Եվրատեսիլի գլխավոր գործընկեր Orange Մոլդովայի կողմից: Այն բանից հետո, երբ մոլդովական Zdob si Zdub խումբն այցելեց Հայաստան և ներկայացվեց հայ հանդիսատեսին, այժմ « Boom Boom »-ն է հնչում Մոլդովայում: Քիշնևում կայացած մամլո ասուլիսից հետո երգչուհին հանդիպել է Orange Մոլդովայի գլխավոր տնօրեն Լյուդմիլա Կլիմոկի հետ: «Մենք հպարտ ենք արդեն չորրորդ անգամ աջակցել այս մրցույթին Մոլդովայում, իսկ արդեն երկրորդ տարին է, ինչ մեր փորձը կիրառում են մեր հայաստանյան գործընկերները: Սա շատ կարևոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Ցանկանում ենք ձեզ մեծ հաջողություններ, քաջություն և համառություն», ասել է տիկին Կլիմոկը Էմմիի հետ հանդիպման ժամանակ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |