Ֆրանսիացի փորձագետ. Մոսկվային ղարաբաղյան կարգավորման «ղեկին» մենակ թողնելը վտանգավոր է15 ապրիլի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը վտանգավոր է համարում Մոսկվային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի «ղեկին» մենակ թողնելը: «Ֆրանսիացիներն ու ամերիկացիները բաց թողեցին պահը, և Ռուսաստանն իր ձեռքը վերցրեց իրադրության վերահսկումը»,- նշել է վերլուծաբանը հայ լրագրողներին տված հարցազրույցում: Կայծ Մինասյանը վստահ է, որ 2008թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունվար Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում մեկ այլ` զուգահեռ գործընթաց է սկսել: Ինչպես նշել է փորձագետը, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հավասարաչափ բավարարված չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան առաջարկներով: «Մոսկվան դեմ է տարածաշրջան միջազգային ուժերի մուտքին, Ադրբեջանը դեմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, իսկ Հայաստանը` տարածքներից զորքերի դուրսբերմանը: Բայց պաշտոնապես բոլոր այդ պետությունները դրական պատասխան են տալիս Մադրիդյան սկզբունքներին: Նրանք գիտեն, որ այդ սկզբունքները չեն կիրառվելու: Այդ մասին գիտեն և' Ֆրանսիան, և' ԱՄՆ, սակայն առայժմ զգուշություն են ցուցաբերում»,- ասել է Մինասյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |