Ապրիլի 16-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության հարթակ դուրս կգան Գևորգ Պողոսյանն ու Արթուր Բաբայանը![]() 16 ապրիլի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում անհաջող ելույթ ունեցավ Էդգար Գևորգյանը: «Պոկում» վարժությունում Գևորգյանը կարողացավ օգտագործել միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 165 կգ: «Հրում» վարժությունում նույնպես հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել ծանրաձողը երկու մոտեցումներում և գոհացավ 185 կգ արդյունքով: «Երկամարտի» արդյունքում Գևորգյանը բարձրացրել է 350 կգ և ավարտել է իր ելույթը 7-րդ տեղում: Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Յուֆկինը 385 կգ քաշով: Ապրիլի 16-ին հարթակ դուրս կգան 2010թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (94 կգ ք/կ) և Արթուր Պողոսյանը (105 կգ ք/կ): Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արայիկ Միրզոյանը (77 կգ ք/կ), նա նաև նվաճել է փոքր ոսկե մեդալ ու արծաթե մեդալ, իսկ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), նվաճել է փոքր արծաթե մեդալ: Կանանցից Եվրոպայի արծաթե մրցանակակիր դարձավ Էլեն Գրիգորյանը (53 կգ ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |