«Հայոց աշխարհ». Սոս Սարգսյանը Բարաք Օբամային իսկական տղամարդ չի համարում, այլ սովորական սուտասան![]() 16 ապրիլի 2011 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Հայոց աշխարհ» թերթը ապրիլի 16-ին հրապարակել է ԽՍՀՄ ժողովրդական արտսիտ Սոս Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ Դուք խոստացաք ու չկատարեցիք: Եվ ինչպե՞ս դա անվանել: Սո՞ւտ: Ներեցեք: Այո՛, սովորական սուտ: Այլ կերպ չե՛ս անվանի: Ի՞նչ օրինակ եք տալիս Դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին եւ աշխարհի ազնիվ մարդկանց... Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում... Հասկանալի է, Դուք առաջնորդվում եք Ձեր շահերով, Դուք՝ աշխարհի հզորներդ: Եվ այսօր հարց եմ ուղղում Ձեզ. դե, իսկ ի՞նչ կասեք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կհրամայեք նրանց կորչել եւ ի՞նչ անել այս ստախոս աշխարհում, առանց բարոյականության, ազնվության»,- գրում է Սոս Սարգսյանը ԱՄՆ նախագահ Օբամային ուղղված իր բաց նամակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |