Հայ ծանրամարտիկ Էդգար Պողոսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ16 ապրիլի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Կազանում, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ելույթ ունեցան մինչև 94կգ քաշային կարգի մարզիկները: Հայաստանը ներկայացնում էր 2010թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը: «Պոկում» վարժությունում Պողոսյանը սկսեց 173կգ-ից, բայց չկարողացավ օգտագործել մյուս երկու հնարավորությունները: Սակայն այդ քաշը հայ մարզիկին թույլ տվեց երրորդ տեղը զբաղեցնել և փոքր բրոնզե մեդալ նվաճել: «Հրում» վարժությունում Պողոսյանը ցույց տվեց 216կգ արդյունքը և կրկին բրոնզե մեդալ նվաճեց: «Երկամարտի» արդյունքներով (389կգ) հայ ծանրամարտիկը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ: Հայաստանի հավաքականի համար նաև արծաթե մեդալ են նվաճել Արայիկ Միրզոյանը (77կգ) և Էլեն գրիգորյանը (53կգ): Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 6-րդ տեղում է: Ապրիլի 16-ին Հայաստանի հավաքականի անդամներից ելույթ կունենա նաև Արթուր Բաբայանը` մինչև 105կգ քաշային կարգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |