Հրաչիկ Ջավախյանը դարձավ երևանյան միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկը![]() 16 ապրիլի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը Երևանում ապրիլի 12-16-ը կայացած «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց: Ջավախյանն իրեն հավասարը չուներ մինչև 64կգ քաշային կարգում և առաջնության հաղթող դարձավ: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ տարավ, իսկ եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց առանց մենամարտի, քանի որ մրցակից չեխ Չլադեկ Ժդանեկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: Իսկ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ավելի քան 15, որոնց թվում` 7 ոսկե մեդալ նվաճեց: Իսկ առաջնության լավագույն մրցավար դարձավ Ռախիմջան Իզբաևը Ղազախստանից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |