Ապրիլի 29-ին Երևանում կանցկացվի Տանգոյի առաջին փառատոնը![]() 16 ապրիլի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տանգոյի առաջին փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախումբը, որը կղեկավարի Ֆակունդո Ագուդինը Արգենտինայից: Փառատոնին կմասնակցի արգենտինացի աշխարհահռչակ բանդեոնիստ Մարչելո Նիսինմանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը և Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ): Ծրագրում` Պիացոլլա, Նիսինման, Շոպեն, Վեբեր, Գինաստերա: Մարչելո Նիսինմանը ծնվել է 1970 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա), այժմ ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում: Մասնակցել է տանգոյի միջազգային փառատոններին Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Սերբիայում և այլուր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |