Բակո Սահակյանը ՀՀ ՍԴ նախագահի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը16 ապրիլի 2011 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նման բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպումն Արցախում: Երկուստեք ընդգծվել է, որ անմիջական շփումները հանդիսանում են արկա խնդիրների ըմբռնման և դրանց լուծման եղանակների որոնման լավագույն միջոց: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |