Ադրբեջանի իշխանությունները փորձում են կանխել Բաքվում ընդդիմության հանրահավաքը

PanARMENIAN.Net - Բաքվում ոստիկանության ուժեղացված ջոկատներն առավոտից վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, այգիները և հրապարակները: Այդ միջոցները կապված են այսօր նախատեսված ընդդիմության ցույցի հետ, որը պահանջում է ժողովրդավարական բարեփոխումները: Ոստիկանությունը նաև միջոցներ է ձեռնարկում ընդդիմության ակտիվիստների ցույցը Սումգայիթ քաղաքում կանխելու համար:

Ընդդիմության պահանջները նույնն են. կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում և նոր ընտրությունների անցկացում, կոռուպցիայի դեմ պայքար, քաղբանտարկյալների ազատ արձակում, ԶԼՄ-ների ազատության ապահովում:

Ադրբեջանի իշխանությունները հերքում են ժողվորդավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ միջազգային քննադատությունը և այն միջամտություն համարում երկրի ներքին գործերին, հաղորդում է Կավկազսկի ուզելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---