Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն17 ապրիլի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը հանդես է եկել Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչև +75 կգ ք/կ): Խուրշուդյանը հաջող է հանդես եկել «պոկում» վարժությունում՝ օգտագործելով բոլոր երեք փորձերը: Հայ մարզուհին 114 կգ-ով զբաղեցրել է երկրորդ տեղը: «Հրում» վարժությունում Խուրշուդյանը սկսել է 131 կգ-ից և հեշտությամբ պահել այն: Նա վարժությունն ավարտել է 140 կգ-ով և կրկին արժանացել փոքր արծաթե մեդալի: 254 կգ ընդհանուր արդյունքում Խուրշուդյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Ոսկե մեդալ է նվաճել ռուս Տատյանա Կաշչիրինան 327 կգ ընդհանուր քաշով՝ սահմանելով Եվրոպայի մի քանի ռեկորդներ: Երրորդ տեղն է զբաղեցրել Ումագան Ուչարը (Թուրքիա): Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 13 մեդալներով զբաղեցրել է 5-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |