ԱՄՆ-ում կբացվի ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի անհատական ցուցահանդեսը18 ապրիլի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, Սբ. Լեվոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում տեղի է ունենալու ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանի (1914-1999) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կկրի «Փինաջյան`Աբստրակցիայի հիմնադրման վարպետներից մեկը» խորագիրը և կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Ցուցահանդեսին ընդհանուր թվով կներկայացվի ողջ կյանքի ընթացքում արված 128 կտավ: Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թ-ին Նյու Ջերսիում: Նա սկսել է իր ճանապարհը 1930-ական թվականներին որպես անիմատոր: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է Բրոնզե աստղի արիության համար: Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի` Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |