Հայաստանի նախագահը հուսով է, որ հայ-ռուսական համաժողովը կօգնի գտնել համագործակցության նոր մոդելներ![]() 19 ապրիլի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին Երևանում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջմարզային համաժողովի բացմանը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` նախագահը նշել է, որ նման լայնածավալ միջոցառում, որը Երևանում հավաքել է իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների և երկու երկրների գործարար շրջանների, անցկացվում է առաջին անգամ: «Հայ-ռուսական գործընկերությունը բնութագրվում է հատուկ դաշնակցային հարաբերություններով»,- ասել է նա: Նախագահը նշել է, որ հիմա Հայաստանում կան ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություններ 3 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային պորտֆելով: Նրա խոսքերով, այդ միտումն աճելու հնարավորություն ունի: Նախագահի խոսքերով, հայ-ռուսական համագործակցության պոտենցիալն ամբողջությամբ օգտագործված չէ: Սերժ Սարգսյանն ասել է, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ 70 սուբյեկտներ: Նա հույս է հայտնել է, որ համաժողովը նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում և ծառայելու է փոխշահավետ համագործակցության մոդելների որոնմանը: Իր հերթին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն ընթերցել է Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում, մասնավորապես, նշվում է, որ հայերը Ռուսաստանի հանդեպ բարյացակամորեն տրամադրված ժողովուրդ են և որ հայ-ռուսական բարեկամությունը երկար պատմություն ունի: Նարիշկինը նաև նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 860 մլն դոլար, ինչը լուրջ ցուցանիշ է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |