78 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի Սյերա Լեոնեի հավաքականի մարզիչ Ռայմոնդ Զարպանելյանը

PanARMENIAN.Net - 78-ամյա հասակում վախճանվել է ֆուտբոլի Սյերա Լեոնեի հավաքականի մարզիչ Ռայմոնդ Զարպանելյանը: Նա մահացել է Փարիզի հիվանդանոցում երիկամների քաղցկեղի երկարատև հիվանդությունից հետո, հաղորդում է sierraexpressmedia.com-ը:

Զարպանելյանն առաջին մասնագետն էր, որի ղեկավարությամբ Սյերա Լեոնեի թիմը 1994-ին հանդես է եկել անգլալեզու երկրների Աֆրիկյան գավաթում: Վերջին տարիներին նա եղել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմի տեխնիկական տնօրենը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---