Հիլդա Չոբոյան. Ֆրանսիայի Սենատը չի կարողանա ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը![]() 19 ապրիլի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական կոմիտեն չի կարող հավանություն տալ օրինագծին, որը մուտք չի գործել Սենատ, առավել ևս խոսք չի կարող լինել քվեարկության մասին, որն, իբր, կայանալու է մայիսի 4-ին, քանի որ չի կարելի քվեարկել մի բանի օգտին, որը դեռ չկա օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական դաշնության նախագահ (EAFJD) Հիլդա Չոբոյանը: «Նախագահը, կառավարությունն ու Սենատի մեծամասնությունը դեմ են օրենքին, սակայն մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, հայ համայնքը կշարունակի օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելուն ուղղված ջանքերը»,-ասել է նա: Օրենքի ընդունման նախաձեռնողը սոցիալիստների խմբակցությունն է, որը 2006թ. Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված նմանատիպ օրինագծի հեղինակն էր: Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Ֆրանսիայի Սենտաի Սահմանադրական կոմիտեն հավանություն չի տվել օրինագծին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |