Ռուբեն Սաֆրաստյան. Հայերն իրավունք ունեն Հայոց ցեղասպանության համար դատի տալ Թուրքիայի կառավարությանը![]() 19 ապրիլի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ոչ միայն պատմական, այլև աշխարհաքաղաքական բաղկացուցիչ ունի: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան մի պետություն է, որն աշխարհաքաղաքական կշիռ ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Նա հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հայկական պետությունն ու հայկական լոբբին պայքար է մղում այդ փաստի համաշխարհային ճանաչման համար: Հայկական լոբբին ազդում է ԱՄՆ քաղաքականության վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն աշխարհաքաղաքական հարց է»,- ասել է Սաֆրաստյանը: Նա համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը պետք է ճիշտ օգտագործի իր հնարավորությունները և ամեն կերպ հասնի իր նպատակին` ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: «Հայ ժողովուրդն իրավունք ունի Հայոց ցեղասպանության համար դատի տալ Օսմանյան կայսրության իրավահաջորդին` Թուրքիայի կառավարությանը: Անհրաժեշտ է համակարգված աշխատել և աստիճանաբար հասնել մեր նպատակներին»,- նշել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |