Հայաստանն ու Ռումինիան կստորագրեն համագործակցության համաձայնագիր![]() 19 ապրիլի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22 պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին նախարարությունից, այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»: Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան և հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաև Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական և դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաև այցելություն Ռումինիայի Խորհրդարան և հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, Արարատ և Նոր կյանք պարբերականներ, Արարատ հրատարակչություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |