«Միհր» թատրոնը մասնակցեց IETM-ի թվով 30-րդ ամենամյա համաժողովին19 ապրիլի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-17-ը Ստոկհոլմում տեղի ունեցավ IETM-ի (Միջազգային ժամանակակից թատերական գործիչների միություն) թվով 30-րդ ամենամյա համաժողովը: Այս տարի համաժողովին մասնակցեց «Միհր» թատրոնը: Թատրոնի հիմնադիրներից մեկը` Շողակաթ Մլքե-Գալստյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացվել եվրոպական թատերական միավորումներից, Ֆրանսիայի թատրոններից մեկից ստացվել է համգործակցության առաջարկ, իսկ Yorkshire Dance Agency-ն ցանկացել է զբաղվել խմբի հյուրախաղերով: IETM-ը կազմավորվել է 1981 թ.-ին: Միության ստեղծման նպատակն է համախմբել թատրոնի և կատարողական արվեստի ներկայացուցիչներին, համագործակցության և գործնական հարաբերություններ հաստատելու նպատակով: Միության անդամներն են կատարողական արվեստի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից՝ թատրոններ, մշակութային կենտրոններ, հիմնադրամներ և այլ հաստատություններ: Տարեկան երկու անգամ IETM-ը իր շուրջ է համախմբում մինչև 600 անդամների: 2009 թ-ին «Միհրը» ներկայացրել է թատրոնի մյուս հիմնադիր Ցոլակ Մլքե-Գալստյանը Լիտվայում: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր՝ Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |