Հայ-թուրքական Արձանագրությունները վնասում են Թուրքիայի միջազգային իմիջին, վստահ է թուրքագետը![]() 20 ապրիլի 2011 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները ներկայիս սառեցված վիճակով վնասում են Թուրքիայի իմիջին միջազգային հարթակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Չնայած, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության մասին, միջազգային շրջանակներում, միևնույն է, հարց է ծագում, թե ինչու Թուրքիան չկարգավորեց Հայաստանի հետ հարաբերությունները, ինչու հավատարիմ չմնաց Հայաստանի հետ ստորագրած Արձանագրություններին: Միանշանակ այդ Արձանագրություններն առաջին հերթին վնասում են Թուրքիային»,- ասել է թուրքագետը: Գնահատելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր գործընթացը` Մելքոնյանը հայտնել է, որ հայ-թուրքական փոխհարաբերություններում 2009 թվականի ապրիլին հրապարակված «ճանապարհային քարտեզն» առաջին և ամենալուրջ փաստաթուղթն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: «Այս գործընթացի կնքահայրերը գերտերություններն էին: Հենց նրանց աչքի առջև Հայաստանը պարտավորություններ ստանձնեց և մինչև վերջ պահպանեց դրանք, իսկ Թուրքիան Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո սկսեց ժխտել դրանք»,- հիշեցրել է թուրքագետը: Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բավականաչափ ջանքեր չի գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, Մելքոնյանը նշել է` որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան էկսցենտրիկ են դառնում Էրդողանի հայտարարությունները: «Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունը միայն ծիծաղ է առաջացնում, բայց լիովին համապատասխանում է նրա կուսակցության նախընտրական քաղաքականությանը»,- նշել է թուրքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |