Հայաստանի ԱԷԿ-ը պլանային պրոֆիլակտիկայից հետո ամբողջ հզորությամբ միացել է էներգաարտադրության ցանցին20 ապրիլի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԷԿ-ը պլանային պրոֆիլակտիկայի նպատակով աշխատանքը դադարեցնելուց հետո ապրիլի 19-ին ամբողջ հզորությամբ միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը: «Ատոմակայանի գործունեությունը դադարեցվել էր ամեն տարի նախատեսվող պլանային տեխնիկական աշխատանքների նպատակով: 16 օրվա ընթացքում վերանորոգման և մաքրման աշխատանքներ են իրականացվել ԱԷԿ-ի երկու տուրբոգեներատորներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել էր ապրիլի 3-ին` էներգաբլոկի վերանորոգման և մաքրման աշխատանքների նպատակով, սակայն ապրիլի 7-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացել էր հանրապետության էներգաարտադրության ցանցին` մեկ տուրբոագրեգատով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |