Թբիլիսիում նշել են հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին![]() 20 ապրիլի 2011 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ և հոգեհանգստյան կարգ Թբիլիսիում «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, ապրիլի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավթում, որտեղ հանգչում է Ալեքսանդր Մանթաշովի աճյունը, կայացավ հուշ-ցերեկույթ և հոգեհանգստյան կարգ, նվիրված մեծ բարերարի մահվան 100-ամյակին: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո, դիմելով հասարակությանը, բարձր գնահատեց Ալեքսանդր Մանթաշովի ներդրումը հայ եկեղեցաշինության, արվեստի, գիտության և այլ բնագավառներում: Ցերեկույթին մասնակցում էին Ալեքսանդր Մանթաշովի կառուցած Թբիլիսիի թիվ 43-րդ հանրային դպրոցի սաները և ուսուցչական կազմը, որը, չգիտես ինչու, կրում է ոչ թե մեծ բարերարի, այլ բանաստեղծ Տիցիան Տաբիձեի անունը: Բարերար Նելսոն Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ամեն ունևոր հայ պետք է ձգտի նմանվել Ալեքսանդր Մանթաշովին : «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը նշեց,որ այս տարի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու գավթում կտեղադրվի Ալեքսանդր Մանթաշովի արձանը , կտպագրվի գիրք (հայրեն,վրացերեն և ռուսերեն լեզուներով) և տեղի կունենա գիտաժողով նվիրված մեծ բարերարին: Թբիլիսիում նշել են հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովի մահվան 100 տարին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |