Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրված է Մասաչուսեթսի ճանապարհային վահանակների վրա![]() 20 ապրիլի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ֆոկսբորոյի Peace of Art կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը զետեղվել է ճանապարհային վահանակների վրա: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915թ. ապրիլի 24-ի 1,5 մլն զոհերի հիշատակին: Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Նոր հայտարարությունը տարբերվում է հներից նրանով, որ ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: «Այս տարի, 1915թ. ի վեր առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն համընկնում է Զատիկի հետ: Մենք կոչ ենք անում բոլորին հարգել 1915-23թթ. ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակը, նշել հայ ազգի վերածնունդն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |