Հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, որովհետև չկան «օսմաներենի» մասնագետներ![]() 20 ապրիլի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը բաց է բոլոր եվրոպացի, ամերիկացի ու թուրք հետազոտողների համար: Այդ մասին Երևանի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Տնօրենը հայտնել է, որ 2000 թվականից ի վեր միայն 2 թուրք պատմաբան է այցելել արխվ և ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը: Վիրաբյանն ասել է նաև, որ իր թուրք գործընկերը հրավիրել է իրեն այցելել Թուրքիայի ազգային արխիվ, սակայն, ըստ Վիրաբյանի, հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, քանի որ Հայաստանում չկան «օսմանյան թուրքերենի» մասնագետներ Վիրաբյանն ասել է, որ արխիվում պահվում է մոտ 10 հազար փաստաթուղթ, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն ու հիշողություններն են: Նա հայտնեց նաև, որ փաստաթղթերի մեծ մասը մինչ 2015 թվականը հասանելի կլինի նաև Ինտերնետում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |