Երևանյան օդի փոշին հասել է Արաբական երկրների անապատներից20 ապրիլի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Մթնոլորտային օդում որևէ այլ բաղադրիչի նորմայից գերազանցում չի դիտվել: Կատարվել է օդի նմուշառում, նորմայից փոշու գերազանցումը հայտնի կդառնա մի քանի ժամից: Մասնագետների նախնական գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը: Մասնագետների հավաստմամբ` մի քանի ժամից փոշին ծանրության հաշվին կնստի գետնին և մշուշը կվերանա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |