Մանուկ Վարդանյանը առաջարկում է ֆրանսիական կողմին մասնակցել «Հյուսիս հարավի» կառուցմանը

Մանուկ Վարդանյանը առաջարկում է ֆրանսիական կողմին մասնակցել «Հյուսիս հարավի» կառուցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, դեսպանության տարածաշրջանային տնտեսական ծառայության Կովկասի եւ Թուրքմենստանի հարցերով ղեկավար Դանիել Պատային եւ դեսպանատան տնտեսական հարցերով կցորդ Ժուլիեն Վալկովին:

Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու, «Հյուսիս-հարավ» եւ Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծերի կառուցման ծրագրերի ընթացքը: Նախարարը դեսպանին առաջարկել է, որպեսզի վերոնշյալ ծրագրերի իրականացմանը մասնակցեն նաեւ ֆրանսիական ընկերությունները:

Մ.Վարդնայանն անդրադարձել է դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր ճանապարհի, երկաթգծի եւ մետրոպոլիտենի կառուցման խնդիրներին, ինչպես նաեւ ընդհանուր տրանսպորտային հարցերին, այդ թվում` ավոտկայարանային տնտեսությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախագծին:

Նախարար Մ.Վարդանյանը կարեւորել է ֆրանսիական փորձի փոխանակումը հատկապես հեռուստատեսության թվայնացման ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից Հայաստանին հատակացված ուղեծրային կետերի համատեղ շահագործման հնարավորությունները:

Դեսպան Անրի Ռենոն իր պատրաստակամությունն է հայտել խորացնել այս ոլորտներում համագործակցությունը եւ հնարավորինս աջակցել վերոնշյալ ծրագրերի իրականացմանը, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---