Հայաստանի տրանսպորտի նախարարն ու FIA-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարձրացման հարցերը![]() 20 ապրիլի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ընդունել է Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Տոդին, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ժան Տոդը տեղեկացրել է, որ իր այցի նպատակն է ծանոթանալ ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին և դրանց լուծման համար կայացնել միասնական որոշումներ: Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ նախատեսվում է մշակել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված հայեցակարգեր և դրանք կիրառել ամբողջ աշխարհում: Մանուկ Վարդանյանը նշել է, որ վերջին երկու տարում Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականավցել, և այդ հարցում մեծ է եղել հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: Մասնավորապես, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, որն արդեն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել: Իսկ այս տարվանից արդեն կիրառվում է ավտոմեքենաների օգտագործման պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը: Նա տեղեկացրել է նաև, որ առաջին անգամ Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվելու է ճանապարհային անվտանգության աուդիտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |