Միջազգային փորձագետները կոչ են անում ընդլայնել Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունները20 ապրիլի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում տնտեսական մրցակցության խնդիրների քննարկում կայացավ Հայաստանի տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հրավերով Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից ժամանած միջազգային փորձագետների, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, քննարկումների գլխավոր թեման Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունների ընդլայնումն էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով: Փորձագետները ողջունեցին ՏՄՊՊՀ լիազորությունների ընդլայնումը, սակայն նշեցին հակամենաշնորհային մարմնին տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու իրավունքով օժտելու անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Ժողովը մերժել էր ՏՄՊՊՀ-ին այս լիազորությամբ օժտելու հարցը` այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումը կազմակերպել էր «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ (Twinning) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |