Քերոլայն Քոքս. Արցախի ժողովուրդն անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին![]() 21 ապրիլի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Ղարաբաղը գրանցել է վերջին տարիներին: «ԼՂՀ կատարած մեր այցի շրջանակներում մենք տեսանք, որ հենց Հայաստանն ու Ղարաբաղն են ամենամեծ զիջումներին գնացել Մինսկի գործընթացի շրջանակներում»,- ասել է բարոնուհին: Քոքսի խոսքով, Ղարաբաղ կատարած այցի ընթացքում իրենք կրկին համոզվեցին, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի սկզբունքների համաձայն առաջ շարժվելու կամք է դրսևորում, և Ադրբեջանը պետք է նույնը անի: Քոքսի խոսքով, չնայած ճնշմանն Ադրբեջանի կողմից, որը Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչներին «պերսոնա նոն-գրատա» է հայտարարում, բրիտանական խորհրդարանականները ցանկացան այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրադրությանը: Քոքսը նշել է, որ ըստ ամենայնի, արտասահմանցի քաղաքական գործիչների այցերն Արցախ վախեցնում են Ադրբեջանին, և նրանց սև ցուցակում ընդգրկելով` Բաքուն ինքն իրեն է վնասում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |