Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կհամալրվի բրիտանացի խորհրդարանականներով և ռուս զբոսաշրջիկներով![]() 21 ապրիլի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարություն է տրվել տեղեկատվություն ստանալ Մեծ Բրիտանիայից մի խումբ անձանց Ղարաբաղ կատարած այցի մասին: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, մեկնաբանելով բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի և Ներկայացուցիչների պալատի անդամների` Ղարաբաղ կատարած այցի մասին տեղեկատվությունը: «Քերոլայն Քոքսին ուղեկցող անձանց այցելությունը Ղարաբաղ հաստատվելու դեպքում նրանց անունները կմտցվեն Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ»,- նշել է Էլհան Պոլուխովը: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանձնարարություն կտա Մոսկվայում գտնվող դեսպանատանը հետաքննել «Նոր ուղևորություն» խոշոր ռուսական տուրիստական գործակալության կողմից դեպի Ղարաբաղ ուղևորություններ կազմակերպելու մասին տեղեկատվությունը, գրում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |