Դսեղ գյուղում կանցկացվի տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն![]() 21 ապրիլի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի իր նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և բարեկամության» ծրագրի արտաբյուջետային (ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրամադրված) հաշվի 14 հազար դոլար կազմող միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած դրամական միջոցները կհատկացվեն «Յունիմա Արմենիա» ՀԿ-ին՝ Դսեղ գյուղում տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն կազմակերպելու համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |