Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է կաշառք վերցնել, բայց պատրաստ է տալ այն![]() 21 ապրիլի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է կաշառք վերցնել, սակայն անհրաժետության դեպքում պատրաստ է այն տալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի (CRRC) ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը: Նա նշել է, որ հարցումը ցույց է տվել հայերի բարձր բարոյական մակարդակը, քանի որ 1500 հարցվածների մեծամասնությունը հրաժարվել է կաշառք վերցնել: «Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ իրենց համար անընդունելի է կաշառք վերցնելը և միայն 10 տոկոսը հրաժարվել է կաշառք վերցնել պատժվելու վախից»,- նշել է նա: Անդրադառնալով այն հարցվածներին, որոնք պատասխանել են, որ պատրաստ են կաշառք վերցնել, Պատուրյանն ասել է, որ դրա հիմնական պատճառը փողի կարիքն է: «Եղել են նաև պատասխաններ` «բոլորը վերցնում են, ես էլ կվերցնեմ»,- նշել է Պատուրյանը և հաղորդել, որ հարցվածների 80 տոկոսը համարում է, որ հասարակությունը ոչինչ չի կարող անել կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու հարցում: Պատուրյանը նաև հաղորդել է, որ «մեծամասնության կարծիքով» կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը նկատվում է դատախազությունում և դատարաններում, ինչպես նաև առողջապահության ոլորտում և ընտրական ու կրթական համակարգերում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |