Երևանում քննարկում են Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու մեթոդները![]() 21 ապրիլի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքն է սկսել «Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ու հակազդեցության ուղղությունները» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Արմատ» ակումբը: Ինչպես լրագրողներին է հայտնել «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ադրբեջանա-թուրքական քարոզչությանը նվիրված ցանկացած գիտաժողով, ցանկացած քննարկում միշտ արդիական է, քանի որ հայկական կողմը մշտապես է բախվում Ադրբեջանի ու Թուրքիայի վարած հակահայկական քարոզչության հետ: «Գիտաժողովը խորհրդանշական է, քանի որ մոտենում է ապրիլի 24-ը և մենք պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը նույնպես որոշակի ջանքեր է պահանջում տեղեկատվական դաշտում»,-ասել է Հարությունյանը: Հիմնադրամի ղեկավարի խոսքերով, չնայած առկա հոռետեսությանը, հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական պագտերազմների ոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |