Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները միայն քաղաքական երկխոսության իմիտացիա են անում

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները միայն քաղաքական երկխոսության իմիտացիա են անում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, հայկական իշխանությունները երկրում չեն իրականացնում քաղաքական երկխոսություն, այլ միայն դրա նմանակում են անում: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին Ազգային մամուլի ակումբը և ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Նա նշել է, որ իշխանությունները «Ժառանգության» հետ երբեք երկխոսություն չեն վարել, որի օրինակը Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքն է, որում հաշվի չեն առնվել կուսակցության առաջարկները: Մարտիրոսյանը նաև հավելել է, որ ցանկացած քաղաքական երկխոսություն պետք է թափանցիկ լինի և հասարակությանը պետք է հայտնի լինեն դրա նպատակները:Իր հերթին, ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշել է հասարակության հետ քաղաքական ուժերի երկխոսության կարևորությունը: Նա նաև հավելել է, որ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է երկրին վնաս չտալու համար:

 Ուշագրավ
---