Հայաստանի կառավարությունը որոշել է անցկացնել հարկային համաներում![]() 21 ապրիլի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - 2010-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի հարկատուների մոտ հարկային պարտավորությունների ոլորտում կուտակվել է 210 մլրդ դրամի պարտք: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, հարկերի ապառքները կազմել են ավելի քան 104 մլրդ դրամ, ավելացված տույժերը` 72 մլրդ դրամ, իսկ տուգանքները` 34 մլրդ դրամ: Դրա հետ կապված` Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ին տեղի ունեցած նիստում հաստատել է օրինագիծը, որի համաձայն հնարավորություն են ունենալու ազատվել ավելացված տույժերից և տուգանքներից, եթե մոտ ապագայում լիովին մարեն հարկային պարտքը: Նրանց համար հաստատվելու է հարկերի մարման ժամանակացույց, մասնավորապես, սուբյեկտները, որոնց պարտքը կազմում է մինչև 50 մլն դրամ, կարող են մարել պարտքը տարվա ընթացքում` ամեն ամիս վճարելով պարտքի 1/10 մասը, իսկ 50 մլն դրամից ավելի պարտք ունենալու դեպքում` ամեն ամիս վճարելով ընդհանուր գումարի 1/22 մասը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ որոշումը պետք է լայնորեն տարածվի, քանի որ տնտեսվարող սուբյեկտների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում հարկային պարտավորությունների կատարման համար: «Ըստ էության, սա հարկային համաներման ձև է, որը նաև օգնելու է համալրել բյուջեն»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |