«Ինչի մասին պետք է գրեն կամ լռեն ԶԼՄ-ները» Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի գլխավոր թեման էր![]() 21 ապրիլի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողությունների լուսաբանման ժամանակ ԶԼՄ-ները պետք է որոշ սահմանափակումների դիմեն: Այդ մասին «Իմանալու և չիմանալու իրավունքը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ ասել է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, Ռուս-Հայկական համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը: Նա կարևորել է նաև լրագրողների ու ուժային կառույցների մասնագիտական պատրաստվածությունը և նրանց համագործակցությունը: Բաբուխանյանը նշել է, որ կարևոր է նաև, թե ինչ մակարդակում է հանրության բարոյական նշաձողը, ինչ տեղեկատվություն է այն ընկալում, ինչը՝ մերժում: «Այս առումով ես տեսնում եմ սահմանափակման 3 սխեմա. օրենսդրական, քաղաքացիական ու էթիկական»-ասել է նա: Իր հերթին ՍՏԲ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մուստաֆինն ասել է, որ ԶԼՄ-ները պետք է այնպես աշխատեն, որ գործիք չդառնան ահաբեկիչների ձեռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |