ԱՄՆ-ն պատրաստ է 25 միլիոն դոլար հատկացնել լիբիացի ընդդիմադիրներին![]() 21 ապրիլի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Օբամայի վարչակազմը պատրաստ է 25 միլիոն դոլար հատկացնել լիբիական ընդդիմության Ազգային անցումային խորհրդին (ԱԱԽ): Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է դա ապրիլի 20-ին և մտահոգություն հայտնել Սիրիայում դեմոկրատական բողոքների մասնակիցների զոհերի թվի աճի կապակցությամբ: Քլինթոնն ընդգծել է, որ օգնության փաթեթի մեջ սպառազինությունը չի մտնում, և ԱՄՆ-ն պատրաստ չէ ապստամբներին «չլրացված կտրոն» հանձնել, այսինքն` երաշխավորել անսահմանափակ աջակցությունն ԱԱԽ-ին: Սակայն օգնություն ցուցաբերելու մասին որոշումը զգալի առաջընթաց է լիբիական ընդդիմության լայն շրջանակները միավորող կազմակերպությանն աջակցելու գործում: Այդ ընդդիմությունը, Քլինթոնի խոսքով, «սեփական բանակին է օժանդակում» ընդդեմ Մուամար Քադաֆիի «դաժան հարձակումների»: ԱՄՆ կողմից լիբիական ապստամբներին ուղղվող օգնությունը կներառի բժշկական նշանակության առարկաներ, համազգեստ, կոշիկ, պաշտպանական հագուստ և ռադիոկայաններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |