Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հիշել է ադրբեջանցիների ոչնչացրած Հին Ջուղայի խաչքարերի մասին21 ապրիլի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երկօրյա այցով մեկնել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը: Այցի ժամանակ նա հանդիպել է ինքնավարության ղեկավար Վասիֆ Տալիբովի հետ: Հանդիպման թեման ժողովրդավարության մակարդակն ու մարդու իրավունքներն են: Բացի այդ, դեսպանը հետաքրքրվել է տարածաշրջանի հուշարձանների պահպանության վիճակով՝ ներառյալ Հին Ջուղայի խաչքարերը: «Շատ ափսոս, որ ես չկարողացա այցելել Ջուղա և տեսենլ այդ հին գերեզմանոցը, սակայն, ես հայտնեցի իմ այդ կարծիքը պարոն Տալիբովին և հուսով եմ, որ հաջորդ այցելության ժամանակ կկարողանամ դա անել, այդ հուշարձանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մենք բոլոր հուշարձանները պահպանելու կողմնակիցներ ենք»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |