Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնությունում անհաջող են մեկնարկել

Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնությունում անհաջող են մեկնարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ստամբուլում մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականից ելույթ ունեցան չորս մարզիկներ:

Հովհաննես Դավթյանը մինչև 60կգ քաշային կարգում առաջին մենամարտում հաղթեց սլովակ Մատջազ Տրբովչիին, այնուհետև զիջեց Բետկիլ Շուկվանիին (Վրաստան), որը հասավ մինչև կիսաեզրափակիչ:

66կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը պայքարից դուրս մնացին առաջին իսկ մենամարտում` պարտվելով համապատասխանաբար Դմիտրի Շերշանին (Բելոռուսիա) և Դենիս Կոգլովին (Լատվիա):

Կանանցից Գայանե Հարությունյանը (48կգ) հաղթեց Շառլինե վան Սնիսկին (Բելգիա), ապա պարտվեց գերմանուհի Սևերինա Պեսչին:

Ապրիլի 22-ին առաջնությունում հայ ձյուդոիստներից ելույթ կունենա Արտյոմ Բաղդասարյանը (73կգ), նրա մրցակիցը կլինի Ադրիան Նիկոլայե Մերջը (Ռումինիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---