Դավիթ Նալբանդյան. Ես կորտ կվերադառնամ, երբ ինձ լիովին պատրաստ զգամ![]() 22 ապրիլի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը այցելել է գոլֆի մրցաշար, որը տեղի է ունեցել Կորդոբայի «Villa Allende»-ում: Ինչպես հաղորդում է MundoD-ն, Նալբանդյանն ասել է, որ երկու վիրահատություններից հետո կվերադառնա կորտ այն ժամանակ, երբ իրեն լիովին պատրաստ կզգա: «Ես արդեն մարզումներ եմ անցկացնում, բայց դեռևս չեմ կարող 100 տոկոսով դրսևորել ինձ, այնպես որ չեմ կարող ասել, թե երբ կմասնակցեմ մրցաշարերի»,- ասել է Նալբանդյանը: Դեռ պարզ չէ, թե կմասնակցի արդյոք Նալբանդյանը Հռոմի, Նիցցայի և Ռոլան Գարոսի մասթերսներին: Դևիսի գավաթի մասին, որտեղ Արգենտինայի հավաքականը քառորդ եզրափակիչում հանդիպելու է Ղազախստանի հավաքականի հետ, թենիսիստն ասել է, որ կփորձի վերականգնվել և օգնել իր թիմին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |