Հայաստանի ԱԳՆ. Անկարան կորցրել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը![]() 22 ապրիլի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան կորցրել է իր անմիջական հարևանի` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում, ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ` խնդիրներ և հեռանկարներ» գրքի շնորհանդես ժամանակ, հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստանի ԱԳ փոխնախարարն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ներկայումս սառեցված գործընթացի ձախողման մեղավորը Թուրքիան է: «Թուրքիան կորցրեց տարածաշրջանում քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը` ընտրելով բոլորովին այլ` բաժանարար գծերի սահմանման ճանապարհ»,- ասել է Քոչարյանը: Նրա կարծիքով, ձախողելով հայ-թուրքական գործընթացը, Անկարան զրկվեց նաև քայլից դեպի Եվրոպական Միություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |