Ֆրանսիացի պատգամավորն ու «Դպրոցասեր» գիմնազիայի սաները ծանոթանում են Արցախին![]() 22 ապրիլի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռենե Ռուկեն: Ողջունելով հյուրերին, Գեորգի Պետրոսյանը նշեց այցի կարևորությունը ԼՂՀ իրողություններին ծանոթանալու և դրանք անաչառ եվրոպական հանրությանը ներկայացնելու տեսակետից: Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը: Ռենե Ռուկեի խոսքերով, անկախության 20 տարիներին Լեռնային Ղարաբաղին հաջողվել է մի շարք ձեռքբերումներ ունենալ պետական շինարարության, քաղաքացիական հասարակության զարգացման և հետպատերազմյա վերականգնման ոլորտներում: Ալֆորվիլի փոխքաղաքապետ Ռիչարդ Անանյանը և պատվիրակության մյուս անդամները նշեցին իրենց պատրաստակամությունը` այսուհետ ևս սատարելու Արցախի ժողովրդի իղձերին: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման և պետականաշինության հիմնական փուլերը, նշելով, որ համապատասխան ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունը վերականգնողական փուլից անցում է կատարել դեպի զարգացման փուլ: Ընդսմին, նա ընդգծեց, որ 2006 թվականին հանրապետության սահմանադրության ընդունումը դարձավ բեկումնային պահ և ընդհանրացրեց անկախ պետականության կառուցման տարիներին ձեռք բերված բոլոր նվաճումները: Գեորգի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական պատվիրակության անդամներին` ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցին աջակցելու համար, հաղորդում է Արցախի ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |