Ամերիկացի պրոֆեսորն առաջարկում է վերադարձնել Այա Սոֆիան քրիստոնյաներին![]() 23 ապրիլի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Դոնալդ Հայնցը Կալիֆորնիայի համալսարանից բաց նամակով դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ առաջարկելով վերադարձնել Սբ Սոֆիայի տաճարը քրիստոնյաներին: «Ստամբուլը ցանկանում է կամուրջ լինել մշակույթների միջև, սակայն, ես պնդում եմ, որ այն բացառապես թուրքամահմեդական մեգապոլիս է, ի տարբերություն ժամանակակից մեծ քաղաքաների կրոնական բազմազանության: Թեև միգրացիան անցյալում է մնացել, ազգային գիտակցության մեջ տիրում է մոնիզմը: Բռնի մահմեդականացման քաղաքականությունը գերիշխում է բազմամշակութայնության գաղափարի վրա: Եթե Ստամբուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադարձնեն Սբ Սոֆիան քրիստոնյաներին, դա կլինի խորհրդանշական և բարի կամքի ակտ: «Իսլամը ոչինչ չի կորցնի, եթե թանագարանի վերածված եկեղեցին վերադարձվի նրա իսկական տերերին»,-գրում է Դոնալդ Հայնցը: Հայնցն ընդգծում է, որ քրիստոնեությունը երախտագիտությամբ կընդունի այդ քայլը, իսկ Ստամբուլը կվերադարձնի բոլոր կրոնների քաղաքի երբեմնի համբավը, գրում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |